Քիմ Քարդաշյանը կլինի Թայլեր Փերրիի «Ամուսնական խորհրդատուն» (The Marriage Counselor) ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը, գրում է «Deadline» կայքը:

Նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի 26-ին Ատլանտայում: Կինոնկարը Ջուդիթի մասին, որը գումար է վաստակում` տալով ամուսնական խորհուրդներ: Սակայն Ջուդիթին այնքան է զզվեցնում սեփական ամուսնությունը, որ նա խախտում է մասնագիտական կանոնները եւ դավաճանում է ամուսնուն հաճախորդի հետ: Ջուդիթի դերը խաղում է Ջուռնի Սմոլեթը, իսկ Քարդաշյանը Ջուդիթի աշխատակցուհի Ավայի դերակատարն է: Քարդաշյանը նախկինում խաղացել է  «Հովտի խորքում» եւ «Ոչ իրական բլոկբաստեր» ֆիլմերում: