Ֆրանսիական լրատվամիջոցները բացառիկ կադրեր են հրապարակել. նորածին Ջուլիայի` Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունիի եւ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի դստեր լուսանկարները: Երեխայի դեմքը չի երեւում, քանի որ նկարահանումը գաղտնի է արվել եւ հեռվից, բայց նրա մորը` նախկին մոդելին տարբերակելը դժվար չէ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 23-ին, Բրունի-Սարկոզին եւ նրա դուստրը դուրս են գրվել Փարիզի «Լա Մյուեթ» հիվանդանոցից:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այդ ժամանակ երկրում չէր եւ չի կարողացել դիմավորել կնոջն ու դստերը: Հոկտեմբերի 19-ին, Փարիզի հիվանդանոցներից մեկում Նիկոլա Սարկոզիի կին Կարլա Բրունին աղջիկ ունեցավ: Սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի առաջին տիկինը աղջիկ է ունենում այդ կարգավիճակում: