Հոկտեմբերի 20-ին, սպանված լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի նախկին բուժքույրը` Օքսանա Բալինսկայան, տղա է ունեցել: Տղայի անունը Լուկա են դրել: Բուժքույրը Ուկրաինա էր վերադարձել այս տարվա մարտին, երբ Տրիպոլիում ապստամբություն էր սկսվել:
«Տղայիս Լուկա եմ անվանել: Այդպես էր ցանկանում իմ ամուսին Դայանը: Նա սերբ է, նրա հետ ծանոթացել եւ սկսել ենք միասին ապրել Լիբիայում: Երբ սկսվեց ապստամբությունը, ես ստիպված եղա վերադառնալ Ուկրաինա: Երբ մոտեցավ ծննդաբերության ժամանակը, ամուսինս եկավ ինձ մոտ: Նա ուզում էր մնալ ընդամենը 2 շաբաթ: Բայց Լիբիայում իրադրությունը վատացավ, եւ նա չկարողացավ հետ վերադառնալ: Այժմ նախատեսել ենք մինչեւ տարեվերջ ապրել Ուկրաինայում, իսկ դրանից հետո Դայանը ուզում է ինձ եւ մեր որդուն տանել իր մոտ Սերբիա»,- հայտնում է Gazeta.ua-ը:



























