Հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանի հայրը` Մայքլը, հերթական անգամ կալանավորվել է կողակցին ծեծելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով CNN-ի կայքը, որն էլ իր հերթին վկայակոչում է Ֆլորիդա նահանգի ոստիկանությանը:
Երկուշաբթի երեկոյան, տեղի ոստիկանությունը հեռախոսազանգ է ստացել Մայքլ Լոհանի տնից` ընտանեկան բռնության մասին: Դեպքի վայր հասած իրավապահները ձերբակալել են Լոհանին եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Նմանատիպ հանցագործության համար Մայքլ Լոհանը ձերբակալվել է նաեւ նախորդ տարվա մարտին: Այդ ժամանակ նրան կասկածում էին իր կողակցին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
Մայքլի դուստրը, 25-ամյա դերասանուհի Լինդսի Լոհանն էլ բազմաթիվ անգամներ վանդակաճաղերի հետեւում է հայտնվել ալկոհոլի նկատմամբ իր մեծ սիրո պատճառով:




























