Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկրին զենքի ռեկորդային խմբաքանակ է մատակարարել։ Այս մասին Լեհաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

Նրա խոսքով, մատակարարված տեխնիկայի թվում են HIMARS հրթիռային կայանքներ և Abrams տանկեր։

Նախկինում ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն էր տվել Հարավային Կորեային մոտ 5 միլիարդ դոլարով մինչև 25 F-35 կործանիչների վաճառքի, Պենտագոնի տվյալներով՝ հարավկորեական կողմը նաև շարժիչներ, էլեկտրոնային սարքավորումներ և տեխնիկական աջակցության ծառայություններ է խնդրել։

Ապրիլին Լեհաստանի պաշտպանության նախարար և փոխվարչապետ Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր, որ երկիրը F-35 կործանիչներ կստանա 2024 թվականին։ Նա նաև նշել է, որ Վարշավան Հարավային Կորեայից պատվիրել է FA-50 ինքնաթիռներ։ Ընդ որում, կործանիչի այս մոդելը նման է ամերիկյան արտադրության F-16-ին։