Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, սակայն արձակումը, ըստ երևույթին, անհաջող է եղել։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։
Նրանց տվյալներով, Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Փհենյանի մերձակայքում գտնվող Սունան շրջանից տեղական ժամանակով մոտավորապես 23:05-ին։





























