Ամերիկյան Aerosmith ռոք-խմբի մենակատար Սթիվեն Թայլերը հոսպիտալացվել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում` հյուրանոցային համարում ընկնելուց եւ դեմքը կոտրելուց հետո:
Վնասվել են 62-ամյա Թայլերի ունքն ու մի քանի ատամներ, հաղորդում է BBC-ն:
Հոկտեմբերի 25-ի երեկոյան Aerosmith-ը լատինաամերիկյան շրջագայության հերթական համերգը պետք է տար Ասունսյոնում:




























