Հուլիսի 13-ին՝ Անկարայում ստորագրվել է Nabucco գազատարի նախագծի միջկառավարական համաձայնագիրը, որը ստորագրել են նախագծի իրականացմանը մասնակցող 5 երկրների կառավարությունների ղեկավարները: Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան եւ Ռումինիան: Ընդ որում, Գերմանիան, որ նույնպես մասնակցում է ծրագրին, իր ստորագրություն չի դրել, համաձայնագրի տակ, քանի որ չի հանդիսանում տարանցիկ երկիր:
Նշենք, որ Nabucco նախագիծը նախատեսում է բնական գազի մատակարարում Կասպիական ավազանից Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը: Նախագիծը գնահատվում է 7,9 միլիարդ դոլար, եւ կդառնա արդեն իսկ կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը եւ նախատեսված է 31 միլիարդ խմ գազի տեղափոխման համար: Նախնական փուլում նախատեսվում է գազատարով մատակարարել 15 միլիարդ խմ տարեկան: Թուրքիայի տարածքով կանցկացվի գազատարի 2/3-ը՝ մոտ 2 հազար կմ 3,3 հազարից: գազատարի շինարարությունը սկսվելու է 2010թ., իսկ շահագործումը սկսվելու է 2014թ.-ին:




























