Մոսկվայի մարզի իրավապահները մերձմոսկովյան Էլեկտրոստալում ձերբակալել են 16 միգրանտի, հայտնում է RT-ն։ Դրա պատճառը նրանց կողմից միգրացիոն օրենսդրության խախտումն է։ Խոսքը Wildberries պահեստի աշխատողների մասին է։

Ըստ ՆԳՆ MEDIA-ի, նրանց նկատմամբ արձանագրություններ են կազմվել ապօրինի աշխատանքային գործունեության, ինչպես նաև Ռուսաստանում գտնվելու ռեժիմի խախտման և այլ հոդվածներով։

Ձերբակալվածներից յուրաքանչյուրը տուգանվել է 2 հազարից մինչև 5 հազար ռուբլի։ Երեք մարդու երկրից արտաքսում է սպառնում։