Ամերիկյան գրող Մարկուս Վեբը դատի է տվել Սիլվեսթր Ստալոնեին` «Անորսալիները» ֆիլմի սցենարի կրկնօրինակման համար:

2010թ. նկարված մարտաֆիլմի սցենարը «զարմանալիորեն նման է, որոշ տեղերում էլ միանգամայն համընկնում է» Վեբի «Թռիչք Կորդոբայով» ստեղծագործությանը, վստահեցնում է գրողը:

Վեբը փոխհատուցում է  պահանջում հեղինակային իրավունքների խախտման համար եւ մտադիր է հասնել նրան, որ իր իրավունքները եւս մեկ անգամ չխախտվեն ֆիլմի շարունակության մեջ` «Անորսալիները 2», որը հայտնվելու է 2012 թվականին:

Գրողը պնդում է, որ 2006թ. գրանցել է իր պատմվածքը եւ սցենարը ԱՄՆ հեղինակային իրավունքի պաշտպանության բյուրոյում:

«Անխոս, Ստալոնեն ծանոթ է եղել սցենարին եւ կրկնօրինակել է նրա` հեղինակային իրավունքով պաշտպանված հատվածները»,- վստահեցնում է Վեբը:

Մասնավորապես, Վեբը արտատպություն է համարում մի շարք տեսարաններ, օրինակ, ծովում փրկվելու հատվածը, «որոնք ոչ մի ձեւով չեն կապվում հիմնական բովանդակությանը», տեղեկացնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին: