«Մետա» կորպորացիայի մամուլի քարտուղար Էնդի Սթոունը հետախուզվում է քրեական մեղադրանքով, ինչի մասին վկայում է է ՌԴ ՆԳՆ-ի որոնողական տվյալների բազան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սթոուն Էնդի Մարկը հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում։ Տվյալների բազայում նշված չէ, թե ինչ հոդվածով է է կատարվում որոնումը։
2022 թվականի մարտին ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ռուսների նկատմամբ բռնության և սպանության կոչերի վերաբերյալ «Մետա»-ի աշխատակիցների գործողությունների հետ կապված։
Այն ժամանակ գերատեսչությունը նշել է, որ ընկերության մամուլի քարտուղար Էնդի Սթոունը սոցցանցերում հայտարարել էր, որ «Մետան» ժամանակավորապես հանել է իր հարթակներում ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի արգելքը՝ այն անվանելով քաղաքական ինքնարտահայտման ձև: Նշված գործողությունները պարունակում են հանցագործությունների նշաններ՝ նախատեսված են ՌԴ ՔՕ-ի 280, 205.1 հոդվածներով («Ծայրահեղական գործունեության հրապարակային կոչեր», Ահաբեկչական գործունեության խթանում): Քննչական կոմիտեն նշել է, որ քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ Էնդի Սթոունի և ամերիկյան կորպորացիայի մյուս աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- գրում է ՏԱՍՍ-ը։





























