Ազատազրկման մեջ գտնվող ամերիկացի ֆինանսիստ Բեռնարդ Մեդոֆի կինը CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում հայտարարել է, որ ինքն ու իր ամուսինը խարդախությունների բացահայտումներից հետո փորձել են ինքնասպան լինել: 2008-ի ամանորին Ռութ եւ Բեռնարդ Մեդոֆները խմել են «մի բուռ հաբեր»:

«Չգիտեմ, թե մեզանից ով մտածեց դա, բայց մենք որոշեցին սպանել մեզ, քանի որ տեղի ունեցողն ահավոր էր: Դա իմպուլսիվ քայլ էր: Ուրախ եմ, որ մենք արթնացանք», - ասել է Ռութ Մեդոֆը:

Հիշեցնենք, որ 2008թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում բացահայտնվեց խոշորագույն ֆինանսական բուրգը, որը ստեղծել ու գլխավորում էր հայտնի ֆինանսիստ, NASDAQ բորսայի նախկին ղեկավար, Bernard L.Madoff Investment Securities LLC. Ներդրումային ընկերության հիմնադիր Բեռնարդ Մեդոֆը, որն այժմ դատապարտված է 150 տարվա ազատազրկման: Նրա ֆինանսական բուրգից 65 միլիարդ դոլարի վնաս է կրել մոտ 3 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: