Գերմանական հետախուզության աշխատակիցները խուզարկել են ՀԱՄԱՍ-ի հավանական կողմնակիցների բնակարանները Մյունսթերում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) և Նորդհորնում (Ներքին Սաքսոնիա): Այս մասին հայտնում է Bild-ը։
Բացի այդ, խուզարկություններ են տեղի ունեցել նաեւ Բելգիայի Էուպեն քաղաքում։
Մյունսթերի ոստիկանությունը, մասնավորապես, հայտնել է, որ ձերբակալված 46-ամյա տղամարդը TikTok-ում տեսանյութ է հրապարակել՝ փառաբանելով ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը և դրա ներխուժումն Իսրայել, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։





























