51 տարեկանում մահացել է ռեժիսոր Սերգեյ Գովորուխինը: Նա գլխուղեղի ինսուլտով հոսպիտալացվել էր Մոսկվայում, Ինտերֆաքսին հայտնել են բժշկական շրջանակներում:

Սերգեյ Գովորուխինը 1988-ին ավարտել է ՎԳԻԿ-ի սցենարական ֆակուլտետը, 1994-2005 թվականներին որպես ռազմական թղթակից մասնակցել է Տաջիկստանի, Չեչնիայի, Աֆղանստանի եւ Հարավսլավիայի պատերազմներին: 1995-ին նա Չեչնիայում վիրավորվել եւ զրկվել էր ոտքից, գրում է Gazeta.ru-ն: