Երեւանում անցկացվում է ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերին նվիրված քննարկում: Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը:
Քննարկմանը մասնակցում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, դոնոր-կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ:
Դեսպան Ջոն Հեֆերնը նշել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նման քննարկումների անցկացման կարեւորությունը:
Միջոցառման մասնակիցները քննարկել են օրենքի նախագիծ, որը կոչված է կրճատել ընտանեկան բռնության դեպքերը:




























