Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորումը նույնպես սկսել է գնդակոծել սահմանին իսրայելական բանակի դիրքերը, հայտնում է BBC-ն։

Իսրայելական բանակն իր հերթին հայտարարել է, որ պատասխան կրակ է բացել և խոցել Լիբանանից արձակված օդային թիրախը:

«Հեզբոլլահը» հայտնել է, որ երկու մարդ է զոհվել Լիբանանի սահմանամերձ Հուլա քաղաքում:

Reuters-ի տվյալներով,  մայր ու որդի են սպանվել։

Մինչև կարճատև զինադադարի սկիզբը, լիբանանա-իսրայելական սահմանին հաճախակի փոխհրաձգություններ էին տեղի ունենում։ Ըստ «Հեզբոլլահի», զոհվել է մոտ 100 մարդ, հիմնականում լիբանանյան կողմից։

«Իսլամական Ջիհադի» զինված թևի ներկայացուցիչներն իրենց Telegram ալիքում հայտնել են, որ 107 հրթիռ են արձակել Իսրայելի Կիսուֆիմ կիբուցի ուղղությամբ, հայտնում է Aljazeera-ն։