Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ռազմավարական արդյունաբերության նախարարության հետ միասին հաջորդ տարի մի քանի անգամ կավելացնի հրթիռների, զինամթերքի, զենքի ու ռազմական տեխնիկայի արտադրությունը, գրում է «Ուկրաինսկա պրավդան»։

Հիմնական ուշադրությունը կհատկացվի ՀՕՊ համակարգերի արտադրությանը՝ սովորական  շարժական զենիթահրթիռային համակարգերից մինչև 100 կիլոմետրից ավելի հեռահարությամբ ՀՕՊ համակարգերը («Coral» ԶՀՀ-ի տիպի):

2024 թվականի հաստատված բյուջեով մոտ 175 մլրդ գրիվնա է նախատեսված   հրթիռների և զինամթերքի գնման համար։

Նոյեմբերի սկզբին «Ուկրօբորոնպրոմը» խոստացել էր, որ մինչև տարեվերջ 60%-ով ավելի շատ զենք կարտադրի, քան անցյալ տարի։