Հայտնի ֆրանսիացի երգչուհի Իվ Անժելին վստահ է, որ Բաքվում 2012թ. մայիսին կայանալիք «Եվրատեսիլում» Ֆրանսիան ներկայացնելու համար ինքն իդեալական թեկնածու է, հաղորդում է specialradio.ru-ն:
Անժելին մտադիր է էստրադա վերադառնալ «Avant de partir» երգի ռեմիքսով: Այդ երգն իսկական հիթ էր 2000 թվականին:
1999-ին «Graines de Stars Tour» մրցույթի եզրափակիչի մասնակիցներից մեկն էր: «Avant de partir» երգը մի քանի շաբաթում դարձավ պլատինե եւ երկրի ամենավաճառվողներից էր:




























