Իտալիայի մշակույթի նախարարը մերժել է Մյունխենի հնությունների գերմանական պետական հավաքածուի խնդրանքը՝ վերադարձնել հին հռոմեական արձանը, որը մարմնավորում էր Հիտլերի այսպես կոչված արիական էսթետիկան՝ այն անվանելով ազգային հարստություն:
Պալոմբարայի «Սկավառականետորդ»-ը վաղուց կորած հունական բրոնզե բնօրինակի 2-րդ դարի հռոմեական պատճենն է: Հայտնի է, որ Ադոլֆ Հիտլերը հռոմեական օրինակը գնել է իր մասնավոր իտալացի կոլեկցիոներից 1938 թվականին՝ իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի ճնշման տակ և հակառակ կրթության և մշակույթի նախարարի ցանկության։ 1781 թվականին հռոմեական վիլլայում հայտնաբերված արձանը վերադարձվել է Իտալիա 1948 թվականին՝ որպես նացիստների կողմից անօրինական ձեռք բերված արվեստի մի մաս:
Վեճը ծագել է, երբ Ազգային հռոմեական թանգարանի տնօրենը պահանջել է վերադարձնել արձանի 17-րդ դարի մարմարե հիմքն Անտիկենսամլունգենա պետական հնությունների հավաքածուից: Փոխարենը գերմանական թանգարանը խնդրել է վերադարձնել Պալոմբարդի Սկավառականետորդն ասելով, որ այն անօրինական կերպով տեղափոխվել է Իտալիա 1948 թվականին, գրում է Corriere della Sera թերթը:
Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն կասկած է հայտնել, որ Գերմանիայի մշակույթի նախարար Կլաուդիա Ռոթը տեղյակ է Բավարիայի խնդրանքին։
«Միայն իմ դիակի վրայով։ Աշխատանքը պետք է մնա Իտալիայում, քանի որ այն ազգային հարստություն է»,- Սանջուլիանոյի խոսքերն է մեջբերում Corriere-ն։





























