Առնվազն 20 մարդ է զոհվել Տանզանիայի հյուսիսում գտնվող Մանյարա շրջանում հորդառատ անձրևների պատճառով հեղեղումների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
«Մենք շատ ցնցված ենք այս իրադարձությունից»,- ասել է երկրի նախագահ Սամիա Սուլուխու Հասանը:
Նա հանձնարարել է անվտանգության ծառայություններին, առողջապահության նախարարությանը և այլ համապատասխան մարմիններին՝ բոլոր ջանքերը գործադրել շարունակական որոնողափրկարարական աշխատանքներում՝ հետագա մահերը կանխելու համար:
Շաբաթ երեկոյան հորդառատ անձրևը սողանքներ է առաջացրել Հանանգ լեռան որոշ հատվածներում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հավելելով, որ ջուրը քշել տարել է նաև անասուններին:





























