Ալլա Պուգաչովան նոր ֆավորիտ ունի. Արման Դավլեթյարովի ծննդյան արարողությանը, որի ժամանակ հայտնի պրոդյուսերի հոբելյանից բացի, նշում էին նաեւ նրա «Մոսկովյան Չինգիզխանի կյանքը» գրքի լույս տեսնելը, պրիմադոննան եղել է «Ֆակտոր Ա» մրցույթի 26-ամյա հաղթող Սերգեյ Սավինի հետ, գրում է Life News-ը:
Հմայիչ արտիստը միանգամից գրավել է ռուսական էստրադայի տիրուհուն:
«Ես եկել եմ ոչ միայն շնորհավորելու ընկերոջս, այլեւ Սավինին տանելու համար, արդեն ուշ է, - Life Showbiz-ին ասել է 62-ամյա երգչուհին: - Նրա մեջ ամենագլխավորը տաղանդն է»:
Սերյոժկան, ինչպես քնքշանքով երգչին անվանում է Պուգաչովան, արդեն նույնիսկ մտածել է, թե ինչպես է Գալկինի հետ կիսելու Ալլա Բորիսովնայի սիրտը:
«Ես որոշել եմ մտերմանալ Մաքսիմի հետ,- Life Showbiz-ին հայտնել է երաժշտական շոուի 26-ամյա հաղթողը: - Եվ ընդհանրապես, այժմ ես ազդակ ունեմ»: Ալլա Բորիսովնայի հովանավորության ներքո սկսնակ կատարողը ոչ միայն երազում է մեներգչի կարիերայի մասին, այլեւ ցանկանում է տեղափոխվել Պուգաչովայի` էլիտար «Գրյազ» թաղամասում գտնվող բնակարան:
Պուգաչովայի մտերիմ ընկեր Արման Դավլեթյարովի պատվին կազմակերպված միջոցառման ողջ ընթացքում ֆավորիտը ոչ մի վայրկյան չի հեռացել պրիմադոննայից` ջանալով ամեն կերպ նրան գոհացնել:




























