ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը համաշխարային գործերում արտակարգ է, այն դժվար է գերագնահատել։ Լրագրողների հետ զրույցում այսպիսի դիրքորոշում է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Time ամերիկյան ամսագրի որոշումը, որով առաջարկվել է Պուտինին ներկայացնել տարվա մարդ անվանակարգում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Տեսնենք։ Համենայն դեպս, Պուտինի դերը մեր երկրում, աշխարհում դժվար է գերագնահատել, միանշանակ,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։- Իհարկե, Պուտինը արտակարգ դեր է խաղում աշխարհում»։
Պեսկովը միաժամանակ ավելացրել է, որ անձամբ նախագահի համար «տարվա մարդ» առաջարկը առանձնակի նշանակություն չունի։
Երկուշաբթի ամսագիրը հրապարակել էր ինը թեկնածուների ցուցակը։ Հաղթողը կհայտարարվի չորեքշաբթի։




























