Հնդկաստանում 120-ամյա տղամարդն ամուսնացել է իր «երիտասարդ» սիրուհու հետ, ով  «ընդամենը» 60 տարեկան է:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն,  Հազի Աբդուլ Նոորայի հարսանեկան արարողությանը գրեթե 500 մարդ է ներկա գտնվել:

Սա հնդիկի երկրորդ ամուսնությունն է. 2005թ. առաջին կինը մահացել էր, եւ նա խնդրել էր երեխաներին իր համար նոր կին գտնել, որպեսզի հոգ տանի իր մասին:

Նոորայի ընտրյալը 60-ամյա այրի Սամոի Բիբին է: Այժմ Բիբին 122 հոգանոց ընտանիքի անդամ է դարձել:  Խորթ դուստրերից եւ որդիներից շատերը Բիբիից մեծ են: