Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, աշխարհի 7 միլիարդերորդ երեխան ծնվելու է այստ տարվա հոկտեմբերի 31-ին: Այս կապակցությամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը լրագրողներին հրավիրում են Արթիկի ծննդատուն՝ դիմավորելու խորհրդանշական 7 միլիարդերորդ երեխային: