Թուրքիայում Իրանի նոր դեսպան Մոհամադ Հասան Հաբիբոլլահզադեն հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության շենքում, տեղեկացրել է Mehr-ը։

Հանդիպման ժամանակ իրանցի դիվանագետը եւ թուրք նախարարը կարծիքներ են փոխանակել Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին, տեղեկացրել է իրանական ԶԼՄ-ն։

«Վկայակոչելով պատմական հարաբերությունները եւ երկու երկրների միջեւ առկա ընդհանրությումը՝ երկու կողմերը ընդգծել են իրանա-թուրքական հարաբերությունների առավելագույն ամրապնդման կարեւորությունը բոլոր ոլորտներում»,- գրել է Mehr-ը։