Ամերիկացի ընտրողների մոտ կեսը կարծում է, որ ԱՄՆ-ն չափից շատ է ծախսում Ուկրաինային օգնության հարցում։ FT-Michigan Ross-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 48 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն «չափից շատ» է ծախսում Կիեւի ռազմական եւ ֆինանսական օգնության համար՝ այն 27 տոկոսի համեմատ, որը հայտարարել է, որ Վաշինգտոնը «ճիշտ գումար» է ծախսում, եւ միայն 11 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ-ն այնքան էլ շատ չի ծախսում։
Եզրակացություններն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ Բայդենը ամբողջ ուժով փորձում է համոզել Կոնգրեսին հավանություն տալ անվտանգության ծախսերի մասշտաբային փաթեթին՝ 111 մլրդ դոլարի չափով, որը ներառում է մոտ 60 մլրդ դոլար Կիեւի, ինչպես նաեւ ֆինանսավորում Իսրայելի եւ Թայվանի համար։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է այցելի Վաշինգտոն՝ երեքշաբթի օրը հանդիպելու Բայդենին, որպեսզի «ընդգծի Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը» երկրի ռազմական ջանքերին։





























