Ադրբեջան այցի շրջանակում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կքննարկի Վրաստանի միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Վրաստանի Հանրային հեռուստաալիքին, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն։

Նա նշել է, որ դա Վրաստանի վարչապետի խաղաղ նախաձեռնությունն է, եւ Թբիլիսին հաջողությամբ առաջ է ընթանում այս ուղղությամբ։ «Վրաստանի միջնորդությունը շատ կարեւոր է, եւ ես կարծում եմ, որ այդ եւ այլ հարցեր կքննարկվեն»,- ասել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի վարչապետերի եռակողմ հանդիպումը։