Ամերիկացի քահանա Թերրի Ջոնսը, որը հրապարակավ այրել էր Ղուրանը, որոշել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Նրա նախընտրական պլատֆորմը ներառում է պետական ծախսերի կրճատում, անօրինական ներգաղթյալների վտարում եւ բիզնեսի հարկային բեռի թեթեւացում:

Ջոնսը հանդես է գալիս նաեւ ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող բոլոր ամերիկացի զինվորականներին հայրենիք վերադարձնելու օգտին:

Ջոնսը հայտարարել է, որ չի վստահում այսօրվա քաղաքական գործիչներին: Այդ պատճառով էլ որոշել է մասնակցել նախագահական ընտրարշավին: