Ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: Այս մասին NEWS.am_ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը: