Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը խոստացել է Ինտերպոլին ներգրավել Ելենա Բատուրինայի հետախուզման մեջ, եթե նա չներկայանա «Մոսկվայի բանկում» բացահայտված յուրացումների գործով լսումներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջը մի քանի անգամ հրավիրել են հարցաքննության, սակայն նա չի ներկայացել: Լուժկովի հարցաքննությունը նշանակված էր հոկտեմբերի 28-ին, սակայն նա զգուշացրել է, որ չի կարող ներկայանալ, քանի որ գնտվում է արտասահմանում: Այդ պատճառով հարցաքննությունը հետաձգվել է: Ոչ պաշտոնական տվյալներով, նոր օր է նշանակվել նոյեմբերի 10-ը:
«Մոսկվայի բանկի» յուրացումների գործով Լուժկովը վկա է: Բատուրինայի կարգավիճակը հայտնի չէ:
Քննության վարկածով, «Մոսկվայի բանկի» ղեկավարությունը «Պրեմյեր-Էստեյտ» ՓԲԸ-ին հատկացրել է 13 միլիարդ ռուբլու վարկ: Հետագայում այդ գումարը հայտնվել է Ելենա Բատուրինայի հաշվին:
Լուժկովը համարում է, որ իրեն հարցաքննության կանչելը քաղաքական ենթատեքստ ունի եւ կապված է Դմիտրի Մեդվեդեւին ուղղված քննադատության հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել է, որ Լուժկովի ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը:




























