Ֆինլանդիայի իշխանությունները Ռուսաստանի հետ սահմանին երկու անցակետ են բացել։ Այս մասին տեղեկացվել է երկրի ներքին գործերի նախարարության կայքում։

Դեկտեմբերի 14-ին կսկսվի անցումը «Վաալիմաա» եւ «Նիիրալա» անցակետերով։ Այս մասին որոշումն ընդունվել է Ֆինլանդիայի կառավարության նիստում։ Երկու անցակետերը կգործեն մեկ ամսով, մինչեւ 2024թ. հունվար։