Հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ ռուսական եւ չինական ռազմական ինքնաթիռները մտել են իր ՀՕՊ ճանաչման գոտի (KADIZ), ի պատասխան՝ Սեուլը օդ է բարձրացրել իր ավիացիան։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության ԶՈւ Շտաբների պետերի կոմիտեին։
Կոմիտեի տվյալներով՝ խոսքը երկու չինական եւ չորս ռուսական ինքնաթիռների մասին է։ Դրանք գտնվել են այսպես կոչված ՀՕՊ ճանաչման գոտում Ճապոնական ծովում, տեղի ժամանակով ժամը 11.53-12.10-ի շրջանում։ Կորեայի Հանրապետության օդային տարածքը չի խախտվել։
«Մեր զինված ուժերը հայտնաբերել են ռուսական եւ չինական ինքնաթիռները մինչեւ դրանց KADIZ մտնելը, գործի են դրվել ՌՕՈւ կործանիչները, ձեռնարկվել են մարտավարական միջոցներ՝ որպես չնախատեսված իրավիճակների նախապատրաստություն»,- նշել են կոմիտեում։
Ռուսական կողմը քանիցս նշել է, որ «ՀՕՊ ճանաչման գոտին» Սեուլը հաստատել է միակողմանի կարգով եւ իրավական հիմքեր չի ստեղծում այլ պետությունների համար։ Կորեայի Հանրապետությունը պահանջում է տեղեկացնել այդ տարածքում օդային տեխնիկայի թռիչքի մասին։





























