Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հանդիպել թուրք պաշտոնակցի հետ 2024թ. սկզբին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ուղիղ գծի եւ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ ծրագրել է այց կատարել Թուրքիա՝ հանդիպելու համար գործընկերոջ հետ, բայց «նախագահ Էրդողանին այդ ժամանակացույցը [համաձայնեցնել] չհարմարվեց»։
«Մենք [Էրդողանի հետ] պայմանավորվում ենք, գուցե, հաջորդ տարվա սկզբին իրականացնել այդ այցը»,- ասել է ՌԴ նախագահը։
«Մենք նախագահ Էրդողանի հետ արդեն մշտապես շփվում ենք այդ հարցերի շուրջ։ Մենք շատ նման դիրքորոշումներ ունենք։ Կարծում եմ, որ մեզ կհաջողվի հանդիպել նրա հետ։ Ես իսկապես [այց] ծրագրում եմ»,- ավելացրել է Պուտինը։





























