Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ զվարճացրել է Մորդովիայի լրագրող Անաստասիա Վիդյաեւայի ցուցանակի գրությունը։
Պետության ղեկավարը ուշադրություն է դարձրել «Պուտին, շումբրատ» գրությամբ ցուցանակին։
«Շումբրատ։ Շումբրատը մորդովերեն նշանակում է «բարեւ»։ Այո, ես հիմա կպատասխանեմ»,- ասել է Պուտինը՝ ծիծաղելով։
Մինչ այդ Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ ընդունել է, որ Վոլգան ծանծաղում է, եւ խոստացել է, որ կառավարությունը ինքնահոսի չի մատնի այդ հարցը։ Պետդումայի բնապահպանության, բնական պաշարների եւ շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Բուրմատովը ավելի ուշ հայտարարել է, որ Պետդումայում միջոցներ են ձեռնարկում Վոլգայի ծանծաղման խնդրի լուծման համար։





























