Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումներին և պատրաստ ենք կատարել այս ոլորտում մեզ հանձնարարված ցանկացած խնդիր։ Մենք դեմ ենք որոշ երկրների սխալ մոտեցումներին։ Այս մասին այսօր ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Հաքան Ֆիդանը հայտնել է, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։

«Հիմա՝ խաղաղության համաձայնագրից հետո, պետք է սկսվի տարածաշրջանի բարգավաճման և զարգացման շրջանը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմի կամ հակամարտությունների տեղ այլեւս չկա։ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղ բանակցություններին։

Եթե ​​Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ անմիջապես կկարգավորվեն. Թուրքիան միշտ աջակցում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։