Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամփոփելով տարին ուղիղ գծով զուգորդված տարեկան մամուլի ասուլիսում, ասել է, որ թվային ավատարն իր «առաջին նմանակն է»։

Միջոցառման ժամանակ երկրի ղեկավարին էկրանից հարց է ուղղել թվային ավատարը, իբր Սանկտ Պետերբուրգի անանուն բնակիչ, ով, պարզվել է, Պուտինի նման Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի ուսանող է։ Նա նախագահին հարց է ուղղել, թե շա՞տ նմանակներ ունի:

«Դուք ինձ նման եք և խոսում եք իմ ձայնով։ Բայց միայն մեկ մարդ կարող է ինձ նման լինել։ Դա ես եմ: Ի դեպ, ես նմանակ չունեմ»,- պատասխանել է նախագահը։

Նա նաև ավելացրել է, որ էկրանին հայտնված թվային ավատարը իր «առաջին նմանակն է»։