«Հյուսիսային հոսք» գազատարները պայթեցրել է ԱՄՆ-ը կամ նրա ազդեցության տակ գտնվող որևէ մեկը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այն, որ Եվրոպան բավարար քանակությամբ գազ չի ստանում, դա նրանց խնդիրն է։ Տարօրինակ է, բայց նրանք փորձում էին մեզ մեղադրել ինչ-որ բան չվաճառելու համար: Սա կատարյալ անհեթեթություն է, քանի որ մենք չենք փակել Յամալ-Եվրոպա գազատարը Լեհաստանում, մենք չենք փակել գազատարի երկրորդ ճյուղը Ուկրաինայի տարածքով, դա արել է Ուկրաինան։ Մենք չենք պայթեցրել «Հյուսիսային հոսք 1» և մասամբ «Հյուսիսային հոսք 2»-ը։
Դա, ամենայն հավանականությամբ, արել են ամերիկացիները կամ ինչ-որ մեկը՝ նրանց դրդմամբ»,- ասել է նախագահը։
Նա հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսք 1»-ի գծերից մեկն աշխատում է, սակայն Գերմանիան թույլ չի տալիս այն գործարկել։





























