«Այսօր մենք ստուգեցինք Մոսկվայի քննչական մեկուսարանների մեծ մասը։ Դրանցից ոչ մեկում չկա Ալեքսեյ Նավալնին»,- այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը։

Նրա խոսքով՝ վարկածը, որ Ալեքսեյը գտնվում է Մոսկվայում, և նրա հետ քննչական գործողություններ են իրականացվում, չի հաստատվել․

«Առանց փաստաբանների քննչական գործողություններ չեն իրականացվում. Բոլոր քննչական գործողություններն արդեն տեղի են ունեցել Վլադիմիրում։ 8 օր է՝ չգիտենք, թե որտեղ է Ալեքսեյ Նավալնին»։

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշն իր հերթին ասել է․ «Խոսակցություններ կային, որ Ալեքսեյը «բժիշկների հսկողության տակ է»։ Մենք չենք հավատում այդ լուրերին, և դրանց հաստատում չունենք։ Ալեքսեյը երեք տարի ոչ մի բուժօգնություն չի ստացել, նույնիսկ մեկ տարուց ավելի է, ինչ նրան մերժում են ատամնաբույժի մոտ այցելել»։