Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 300 հազար ռուս զինվոր։ Այս մասին հայտնում է Reuters-ի աղբյուրը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզությանը։
Ըստ աղբյուրի՝ ամերիկյան հետախուզության գաղտնազերծված զեկույցում ասվում է, որ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը կորցրել է լայնամասշտաբ ներխուժման սկզբում ներգրավված ուժերի անձնակազմի 87%-ը, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, նրա ուժերը կազմում էին 360 հազար։ Փաստաթղթում գրված է ոչ միայն մարդկային կորուստների, այլեւ ռուսական տեխնիկայի վնասների մասին։ Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը մարտերում կորցրել է տանկերի երկու երրորդը՝ 2,2 հազար մեքենա, ինչպես նաև հետևակի մարտական մեքենաների և զրահափոխադրիչների մեկ երրորդը։





























