Իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունն Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս որոշումն ընդունվել է այսօր կայացած ԱԺԿ խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Նշենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին։