Ազգերի բրիտանական համագործակցության գագաթնաժողովին, որը տեղի էր ունենում ավստրալական Պերմ քաղաքում, գահի ժառանգման կանոններում փոփոխություններ են մտցվել: Այսուհետ գահակալման իրավունքի առումով կանայք եւ տղամարդիկ հավասար են:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը բացատրել է. եթե արքայազն Ուիլյամի ու Քեթրինի առաջնեկը աղջիկ լինի, նա, միեւնույն է, գահի ժառանգորդների թվում առաջինը կլինի, իսկ եղբայրները նրանից հետո կլինեն, հայտնում է The Daily Mail-ը:

Վերջին 300 տարիներին Բրիտանիայում գործում էր դեռեւս 1701 թվականին ընդունված գահի ժառանգման ակտը, համաձայն որի` կրտսեր եղբայրները առաջնայնության իրավունք ունեին ավագ քույրերի նկատմամբ: Հենց այդ պատճառով Ելիզավետա II-ը, ով քույր ու եղբայր չուներ, գահ բարձրացավ: