Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս ԱՊՀ-ում համագործակցությանը, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս փոխգործակցությանը Անկախ Պետությունների Համագործակցությունում»,- ասել է Միշուստինը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Կարեւոր խնդիրներից է հունիսին ստորագրվելիք ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը հիմք կստեղծի համագործակցության երկրների միջեւ հարաբերությունները նոր որակի բարձրացնելու համար։

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ հաջորդ տարի ԱՊՀ նախագահությունն անցնելու է Ռուսաստանին։

Նա ընդգծել է, որ ԱՊՀ երկրները զգալի արդյունաբերական, էներգետիկ եւ գյուղատնտեսական պոտենցիալ ունեն, հարուստ բնական պաշարներ եւ տաղանդավոր կադրեր։ «Ջանքերի մեկտեղումը, դինամիկ բեղուն գործունեությունը լրացուցիչ հնարավորություններ կբացի սերտ միջտարածաշրջանային կոոպերացիայի, բոլոր մասնակիցների զարգացման համար։ Սա է Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունը»,- ավելացրել է Միշուստինը։