Բրիտանական The Daily Mail-ը հետաքրքրաշարժ պատմություն է հրապարակել այն մասին, թե ինչպես է իրականում ի հայտ եկել Apple-ի հայտնի պլաշետը` iPad-ը:
Apple-ի հիմնադիր եւ բազմամայա ղեկավար Սթիվ Ջոբսը բազմիցս է Microsoft ընկերությանը եւ Բիլ Գեյթսին մեղադրել իր գաղափարների գողության մեջ, սակայն պարզվում է, Apple-ը հենց նրանց պետք է երախտապարտ լինի թեկուզ մեկ բանի` iPad-ի համար:
Ջոբսի կենսագրական գրքում, որը վաճառքի է հանվել հոկտեմբերի 24-ից, նշվում է, որ նշանավոր պլանշետային համակարգիչը երբեք չէր ստեղծվի, եթե Ջոբսը չընթրեր Microsoft-ի աշխատակիցներից մեկի հետ, ով նրա ականջն ուղղակի տարել է` պատմելով ընկերությունում ստեղծվող «հեղափոխական» պլանշետի մասին:
«Ընթրիքի ժամանակ նա տասնյակ անգամ կրկնեց նույն բանը, եւ դա ինձ այնքան զզվեցրեց, որ ես եկա տուն եւ ասացի. «F..k, եկեք ցույց տանք նրան, թե ինչպես պետք է լինեն պլանշետներն իրականում»,-պատմել է Ջոբսն իր կենսագրին, տեղեկացնում է NEWSru.com-ը:
Գրքի հեղինակի խոսքով, սա դրդել է, որ Ջոբսն սկսի աշխատանքներն iPad-ի վրա, որը թողարկվեց 2010 թ-ին եւ այդ օրվանից վաճառվել է գրեթե 40 մլն օրինակ:




























