2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով արտահանման ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերը Գերմանիան է, իսկ ներմուծման ոլորտում` Ռուսաստանը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Գերմանիա է արտահանվել 80 մլն 75 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, որը կազմում է ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 16,7 տոկոսը: Գերմանիային հաջորդում են Ռուսաստանը 15 տոկոս, եւ ԱՄՆ-ը՝ 10,4 տոկոս:
Ներմուծման ոլորտում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է, որին բաժին է հասել ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 16,1 տոկոսը: Ըստ «Բիզնես 24»-ի՝ Ռուսաստանին հաջորդում են ԱՄՆ-ն (13,1 տոկոս) եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (8,6 տոկոս):



























