Այս տարի ԱՊՀ երկրներից ամենացածր տնտեսական աճի ցուցանիշը գրանցվելու է Ադրբեջանում, գրում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը` վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի` Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վերաբերյալ արված կանխատեսումները: Աղբյուրը հայտնում է, որ այս տարի ամենաբարձր ինֆլացիան գրանցվելու է Ղրղըզստանում (19,1 տոկոս), իսկ ամենացածրը` Թուրքմենստանում (6,1 տոկոս): Կանխատեսվում է, որ Ադրբեջանում ինֆլացիան լինելու է 9,3 տոկոսից ցածր:
Անցյալ տարի ԱՄՀ-ի կանխատեսել էր, որ տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը կունենա Ուզբեկստանը (7,2 տոկոս), իսկ ամենացածրը` Հայաստանը (4,3 տոկոս): Ադրբեջանի վերաբերյալ նշվել էր 7,1 տոկոս:
«Տնտեսական աճի ցուցանիշի կապակցությամբ ԱՄՀ-ի կանխատեսումները սառը ցնցուղ էին պաշտոնական Բաքվի համար, քանի որ հեղինակավոր կառույցը 2011-ին Ադրբեջանի համար կանխատեսել է 0,2 տոկոս տնտեսական աճ: Փաստորեն տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը վերագրվել է Ադրբեջանին»,-եզրափակում է «Բիզիմյոլը»:


























