Քիմ Քարդաշյանը եւ նրա քույրեր Քլոեն եւ Քորթնին, ինչպես հաղորդվում է, հարձակվել են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի վրա` քննադատելով նրա ճաշակը: Այս մասին տեղեկացնում է «TaleTela» կայքը:
Առաջին տիկինը հայտնի է նրանով, որ կրում է սկսնակ դիզայներների հեղինակած էլեգանտ հագուստներ, այլ ոչ թե օգտվում է նորաձեւության հայտնի տներից: Սակայն Քարդաշյան քույրերը դժգոհ են Միշելի զգեստապահարանից եւ նրա ոճը նկարագրել են որպես «ձեւական աղքատ» եւ «էժանագին գավառական անճաշակություն»:
Այս մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Միշելի ամուսին Բարաք Օբաման ասել է, որ թույլ չի տալիս իր երկու դուստրերին` Մալիային եւ Սաշային, դիտել Քարդաշյան քույրերի հեռուստաշոուն, քանի որ չի ուզում, որ նրանք վատ ազդեցություն տակ ընկնեն:
Ջեյ Լենոյի հետ հարցազրույցի ընթացքում Բարաքը խոստովանել է, որ ինքը չի նայում նրանց ռեալիթի-շոուն, քանի որ ավելի կարեւոր գործեր ունի, ասենք` երկիր ղեկավարելը:



























