ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դաշնակից Ալեքս Սաաբին փոխանակել է ամերիկացի տասը քաղաքացիների և  Վենեսուելայի բանտերից փախած՝ «Չաղ Լեոնարդ» մականունով անձի հետ։ Փոխանակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև լայնածավալ գործարքի շրջանակներում։

Ինչպես գրում է AFP-ն՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը, նախագահ Ջո Բայդենը «չափազանց դժվար որոշում» է կայացրել՝ ազատ արձակել Մադուրոյի նախկին վստահելի Ալեքս Սաաբին։

ԱՄՆ-ում նրան մեղադրել են Կարակասի համար փողեր լվանալու մեջ, գրում է Ամերիկայի ձայնը։