ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոյեմբերի 5-ին որոշում է կայացրել ուսումնասիրություններ սկսել բենզինի եւ դիզվառելիքի ուկաներում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովը, հաշվի առնելով մի շարք ապրանքային շուկաներում մոնիտորինգի արդյունքները, ուսումնասիրություններ է սկսել այն շուկաներում, որտեղ ապրանքների գների դինամիկան մրցակցության կանոնների հնարավոր խախտման մասին մտագոհությունների տեղիք է տալիս: Ըստ այդմ, հանձնաժողովը բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտներից տեղեկություններ է պահանջել այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վառելիքի ներկրման եւ իրացման գների, ներկրման ծավալների վերաբերյալ: Իսկ շաքարավազի, կարագի եւ բուսական յուղի շուկաներում պարզաբանումներ կպահանջվեն գների բարձրացման հիմնավորումների կամ դրանց համար պատճառ հանդիսացած գործոնների վերաբերյալ: