Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը չորեքշաբթի առավոտյան Թեհրանից ուղեւորվել է Երեւան՝ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու համար, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանցի դիվանագետը մտադիր է քննարկել Թեհրանի եւ Երեւանի միջեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները քաղաքականության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում։ Նա նաեւ «3+3» ձեւաչափում Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող կարեւոր հարցերի շուրջ խորհրդակցություններ կունենա։
Նախօրեի երեկոյան Ամիր-Աբդոլահիանը առանձնազրույցներ է ունեցել ադրբեջանցի եւ ռուս գործընկերների հետ՝ քննարկելով իրադարձությունների զարգացումը Կովկասում եւ խաղաղության հաստատումը Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ տարածաշրջանի երկրների հնարավորությունների օգտագործման միջոցով։





























