Ալլա Պուգաչովան հավատում է ՉԹՕ-ների, այլմոլորակայինների, Ձնե մարդու, Բերմուդյան եռանկյունու եւ նման այլ բաների գոյությանը: Այդ մասին երգչուհին խոստովանել է ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի եթերում:

Ըստ BCM.ru-ի` հայտնի երգչուհին նաեւ  փորձում է քարոզել իր «գիտելիքները», եւ  առաջին «զոհը» նրա «մեծ բարեկամ» Մաքսիմ Գալկինն է: Պուգաչովան փորձում է Գալկինին համոզել, որ այլմոլորակային բանականությունը իրականություն է:

Պուգաչովան  նաեւ կսվել է իր ծրագրերով այն մասին, թե ինչ կաներ, եթե «հանդիպում լիներ այլմոլորակային բանականության հետ»: «Այդ ժամանակ Պուգաչովան սեղան կդնի: Նրանք միասին  թեյ կամ ավելի թունդ ինչ-որ բան կխմեն, կզրուցեն «կյանքի մասին»:  Երգչուհու կարծիքով` այլմոլորակայինները նույնպես մարդիկ են:

Վերջում ռուսական էստրադայի պրիմադոնան պատմել է, որ այլմոլորակայինները եւս իր արվեստի երկրպագուներն են, եւ եկել են Իժեւսկում կայացած նրա համերգին: «Ես աշխատում էի մարզադաշտում:  Երգում եմ, իսկ մարզադաշտի վրա .. ափսե է կախված: Ողջ համերգի ընթացքում կախված մնաց, իսկ հետո անհետացավ»,- պատմել է նա: